Օգնենք Համահայկական հիմնադրամին, որ նոր ու շատ «լիֆտեր» տեղադրի
copy image url

Օգնենք Համահայկական հիմնադրամին, որ նոր ու շատ «լիֆտեր» տեղադրի

Ներքին 2 տարի առաջ - 10:14 20-11-2022

Պարզվում է՝ Հայաստանում եւ սփյուռքում ազգովի Հայաստան համահայկական հիմնադրամի համար գումարներ ենք հավաքում, հանգանականություններ անում, որպեսզի այդ գումարներով Արամ Խաչատրյան համերգասրահում նոր վերելակ տեղադրվի։

Իհարկե, սա ավելի լավ է, քան ժողովրդից հավաքած գումարներն ապիկար իշխանություններին որպես պարգեւավճար բաժանելը։

Բայց, փաստորեն, հերթական անգամ ստիպված ենք արձանագրել, որ այս իշխանությունների բարեփոխումները լիֆտից, նոր մեքենայից, շատ թիկնապահից, վերանորոգված ճաշարանից այն կողմ չեն անցնում, իսկապես, ամեն մեկը ձգտում է նրան, ինչ չի ունեցել։

Թերեւս այսուհետ ամեն բանկային գործարքից առաջ հայտնվող առաջին անոնսը, թե օգնեք Համահայկական հիմնադրամին, պետք է փակել պարզ հարցադրմամբ՝ օգնենք, որ ինչ անեք։