Para Bellum 2. Գետանցում պարանների օգնությամբ

Ներքին 2 տարի առաջ - 20:00 19-11-2022
Գետանցումը հմտություն է, որ կարող է անփոխարինելի լինել պատերազմական պայմաններում, կարող է բավական շատ ժամանակ խնայել արշավների, լեռնագնացության ընթացքում, կյանքեր փրկել՝ արտակարգ իրավիճակներում, աղետների ժամանակ: ԱՏԱՆ-ում այսօր սովորում ենք գետն անցնել և անցկացնել իրերը երկու՝ երկար և կարճ ամուր պարանների օգնությամբ:

Հիշեք, որ միշտ ավելի դյուրին է անցնել ճոպանե ճանապարհի առաջին կեսը (մարդու ծանրության տակ պարանը ցած է թեքվում ու սահում եք ցած), դժվար է կենտրոնն անցնելուց հետո (արդեն դեպի վեր պիտի քաշեք ձեզ):

Ուսապարկը, ցանկացած այլ բեռ առավել հարմար է և թեթև, երբ այն կրում եք կրծքին կապած և ոչ թե ուսերից կախած: Ուսերից կախելը նախընտրելի կարող է լինել, երբ մեծ է հավանականությունը, որ պարանը, ծանրությունից ճկվելով, կհասնի ջրին. այդ դեպքում, թերևս, գերադասելի է թրջել ու չորացնել բեռը: Գոտուց կապած անվտանգության պարանը կարող է ծառայել հանգստանալու համար. եթե ձեռքերը շատ են հոգնած, կարելի է նստել այդ պարանին, հանգստանալ մի փոքր, ու շարունակել ճանապարհը նորոգված ուժերով:

Դե իսկ մյուս մանրամասները՝ տեսանյութում: Եվ կրկին ընդգծենք. գետանցումը հմտություն է, որ անհրաժեշտ է զարգացնել գործնական պարապմունքներով:

Կարմեն Մարտիրոսյան