Լոռու մարզպետի խորհրդականը պարեկի չի հարվածել, վեճի է բռնվել, պարեկներն էլ նրան «փաթաթել, տարել են բաժին»․ Դանիել Իոաննիսյան
copy image url

Լոռու մարզպետի խորհրդականը պարեկի չի հարվածել, վեճի է բռնվել, պարեկներն էլ նրան «փաթաթել, տարել են բաժին»․ Դանիել Իոաննիսյան

Ներքին 2 տարի առաջ - 13:45 19-11-2022
«Իմ ունեցած տեղեկություններով՝ Լոռու մարզպետի խորհրդականը պարեկի չի հարվածել և ուսադիր չի պոկել, եղել է կոնֆլիկտ, մարզպետի խորհրդականը պարեկի կողմից արժանի հակահարված է ստացել, բայց ոչ ֆիզիկական իհարկե, բայց ամեն դեպքում պարեկի նկատմամբ բռնություն չի եղել»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը հարվածել է պարեկին ու պոկել նրա ուսադիրները․ նրա նկատմամբ ընդամենը վարչական տուգանք էր կիրառվել:

«Եթե պարեկի նկատմամբ բռնություն լիներ, դա կֆիքսվեր տեսախցիկներով, և բնականաբար, նա քրեական պատասխանատվության կենթարկվեր»։

Իոաննիսյանն ընդգծեց, որ խորհրդականը երկրորդ գծում էր կայանել մեքենան, պարեկներն իրեն կանչել, ասել են, որ չի կարելի 2-րդ շարքում կայանել, ինքը վեճի է բռնվել պարեկների հետ․ «Նա օրինական պահանջին չի ենթարկվել, բայց չի հարվածել պարեկին։ Պարեկներն էլ իր նկատմամբ կիրառել են հատուկ միջոց, այսպես ասած, «փաթաթել, տարել են բաժին»»։

Դիտարկմանը, թե օրինակ՝ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբայրը՝ դատախազ Էդգար Պետրոսյանը, բերման էր ենթարկվել ոստիկանություն և ձերբակալվել էր նույն՝ պարեկների օրինական պահանջին չենթարկվելու պատճառով, նա նշեց, որ Էդգար Պետրոսյանի դեպքում իրավիճակի այլ էր․ «Նա չէր ենթարկվել պարեկների՝ կանգնելու հրահանգին, պարեկները երկար ժամանակ հետապնդել էին նրա ու, առհասարակ, իրավիճակի տարբերություն կա, բավական տարբեր դեպքեր են»։

Նա նաև ընդգծեց, որ առհասարակ պարեկայինի հետ կապված շատ են ապատեղեկատվություն տարածում․ «Երեկ էլ տեղեկություն տարածվեց, որ պարեկային մեքենաների կատալիզատորները հանել, տարել են, ընդ որում՝ ինչ -որ հրաշքով էդ մարդիկ դա վերագրեցին հենց պարեկային ծառայության աշխատակիցների, բայց ցանկացած պարեկային ծառայության մեքենայի կարող եք մոտենալ ու համոզվել, որ կատալիզատորները տեղում են»։

Իոաննիսյանն համոզված է, որ պարեկների թիրախավորումը պայմանավորված է նրանով, որ պարեկների համար բոլորը հավասար են․ «Այն մարդիկ, ում ճանապարհային ոստիկանները երբեք չէին տուգանի, այժմ այլևս անպատիժ չեն՝ սկսած տարբեր «ռանգի» պաշտոնյաներից, վերջացրած տարբեր հանրային գործիչներով, տարբեր խմբագիրներով, տարբեր մարդկանցով։ Բացառութուն չանեմ էլի, ինձ էլ կյանքում ճանապարհային ոստիկան տուգանած չկար, պարեկները տուգանել են։ Շտապում էի, խախտումով էի կանգնել, պարեկները մեքենաս տարել էին տուգանային հրապարակ։ Ես ուրախ եմ, որ իրենք ինձ տուգանել են, որովհետև դա նշանակում, է որ մեխանիզմն աշխատում է այնպես, ինչպես մենք ուզում ենք, որ աշխատի։ Հասկանում եք, չէ՞, թե որքան մարդ կար այս երկրում, որ որպես վարորդ արտոնյալ էր, իսկ հիմա արդեն էլ արտոնյալ չի։ Օրինակ՝ ԱԱԾ գնդապետը ուրա՞խ է, որ իրեն գալիս, տուգանում են, պատկերացնում եք, չէ, որ սկսելու է դիմադրել։ Ես կոնկրետ օրինակ եմ բերում, թեև անուններ չեմ տա, Ազգային ժողովի պատգամավորը ուրա՞խ է, որ վարորդականից զրկվում է, հայտնի օրիգարխ, Հայաստանի ամենահայտնիներից մեկը ուրա՞խ է, որ վարորդականից զրկվել է, պետական գերատեսչության ղեկավարը ուրա՞խ է, որ իրեն կանգնեցնում ու նկատողություն են անում»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում