Դանակահարություն՝ Երևանում, բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. shamshyan.com
copy image url

Դանակահարություն՝ Երևանում, բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 21:24 18-11-2022
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղյան փողոցից բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել դանակահարված քաղաքացու։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 42-ամյա Հովհաննես Ռ-ն է։

Ամենից շատ դիտված