Գագիկ Բեգլարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը․ եթե այն հաստատվի, նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում
copy image url

Գագիկ Բեգլարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը․ եթե այն հաստատվի, նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում

Ներքին 2 տարի առաջ - 15:45 17-11-2022

Գագիկ Բեգլարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը․ Oragir.News-ի հարցերին ի պատասխան նշեց փաստաբան Հրանտ Անանյանը։ «Նա չի ընդունում մեղադրանքը․ ո՛չ իրադարձությունների փաստական մասն է ընդունում, ո՛չ էլ իրավական գնահատականը․ այդքանը կարող եմ ասել»,- նշեց փաստաբանը։

Հարցրեցինք, թե ինչպես կգնահատի մեղադրանքում ներկայացված ապացույցների հիմնավորությունը։ «Ցավոք սրտի, չեմ կարող ներկայացված ապացույցների վերլուծություն կատարել, քանի որ նախաքննական մարմինը զգուշացրել է տվյալների հրապարակման անթույլատրելիության մասին»,- նշեց Անանյանը։

Հարցին, թե եթե հաստատվի մեղադրանքը, ինչ է սպառնում մեղադրյալին՝ նա պատասխանեց․ «Մեղադրանքները բավականին ծանր են, ծանր են սանկցիաները։ Եթե հիպոթետիկ նայենք, մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում»։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը երեկ տեղեկացրել է, որ մեղադրանք է ներկայացվել 2002-2010 թվականների ընթացքում Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի, այնուհետև Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Գ.Բ.-ին՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի՝ Երևան քաղաքում և այլ բնակավայրերում գտնվող բազմաթիվ անշարժ գույքեր հափշտակելու, լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը թաքցնելու, հանցավոր ծագման աղբյուրը խեղաթյուրելու, հանցավոր հետքերը վերացնելու մասով. խոսքը 24 շենք-շինության մասին է։

Նշենք նաև, որ Գագիկ Բեգլարյանին լրագրողները տեսել էին վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանի հետ՝ սրճարանում զրուցելիս։ Այն հարցին, թե ինչո՞վ է նախատեսում զբաղվել նախկին քաղաքապետը, պատասխանել էր Նաիրի Սարգսյանը․ «Բիզնեսով ա զբաղվելու»։ Գուցե համատե՞ղ եք զբաղվելու՝ հետաքրքրվել էր լրագրողը․ Սարգսյանը ժպտացել էր և գլխով բացասական շարժում արել։ Փաստորեն, դատական խնդիրներից զերծ մնալուն չէր օգնել նաև վարչապետի օգնականի հետ սրճելը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում