2023-ի կապիտալ ծախսերի ավելացման հաշվին պետբյուջեի պակասորդը կավելանա՝ կազմելով ՀՆԱ-ի 3,1%-ը
copy image url

2023-ի կապիտալ ծախսերի ավելացման հաշվին պետբյուջեի պակասորդը կավելանա՝ կազմելով ՀՆԱ-ի 3,1%-ը

Ներքին 2 տարի առաջ - 13:19 16-11-2022
2023 թվականին կապիտալ ծախսերի ավելացման հաշվին պետական բյուջեի պակասուրդը կավելանա՝ կազմելով ՀՆԱ-ի 3.1 տոկոսը, իսկ հարկաբյուջեատային քաղաքականությունը կլինի չեզոք՝ նպաստելով նաև պարտքի բեռի 1 տոկոսային կետով նվազման, և այն կկազմի շուրջ 49.7 տոկոս։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«2023 թվականի համար սպասվող և ընթացիկ տարվանից շարունակվող ամբողջական պահանջարկի զգալի աճի պայմաններում մակրոտնտեսական կայունության ապահովման տեսանկյուից կարևորում ենք շեշտադրել զգալի հակացիկլիկ հարկաբյուջետային քաղաքականության անհրաժեշտությունը։ Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ 2023 թ․ պետբյուջեի ծրագրի լիարժեք իրականացումը ևս զգալիորեն կախված կլինի 2022 թվականի բարձր տնտեսական ակտիվությունը համարժեք մակրոտնտեսական քաղաքականությամբ կայուն, երկարաժամկետ աճի վերածելու կարողությունից», - ասաց ԿԲ նախագահը։

Ամենից շատ դիտված