Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում մի լուսանկար է հրապարակել, որտեղ Արծրուն Հովհաննիսյանը զինվորական համազգեստով է։ Նա այս նկարի վրա է բևեռել ընթերցողների ուշադրությունը և կից գրել է․
«Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի փորձագետ հանդիսացող քաղաքացիական ծառայողը կրում է զինվորական համազգեստ։ Այդ համազգեստը ծաղրի վերածելու հետևանքը դարձավ այն, որ դրանով բացվեց ռազմական ավարի խայտառակ ցուցադրությունը Բաքվի կենտրոնում, որի կարևոր մի քանի ցուցանմուշներ, այնտեղ գտնվելու փոխարեն, հայտնվել են Ազգային ժողովում»։