Սամբոյի աշխարհի առաջնությունում արցախցի Դավիթ Գրիգորյանը եզրափակչի ուղեգիր է նվաճել։
Մրցումային երկրորդ օրը հայ մարզիկներից մրցապայքարի մեջ են մտել 71 կգ քաշային Կառլեն Մահինյանը և 88 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը:
Կառլենը պարտվել է առաջին իսկ գոտեմարտում և դուրս մնացել պայքարից, իսկ Դավիթը հաղթել է ֆրանսիացուն (3:1), վրացուն (1;1), ադրբեջանցուն (5:4) և դուրս եկել եզրափակիչ: Ոսկե մեդալի համար նա պայքարելու է ռուսաստանցի Սերգեյ Եյաբովի հետ:
Եզրափակիչ գոտեմարտերը սկսվելու են այսօր՝ Երևանի ժամանակով 16:00-ին: