Քաղաքապետն ու ԿԳՄՍ նախարարը չեն կողմնորոշվում՝ «Մանկական Եվրատեսիլ»-ը ՀՀ-ում է, թե՞ Կոլումբիայում
copy image url

Քաղաքապետն ու ԿԳՄՍ նախարարը չեն կողմնորոշվում՝ «Մանկական Եվրատեսիլ»-ը ՀՀ-ում է, թե՞ Կոլումբիայում

Ներքին 2 տարի առաջ - 12:12 13-11-2022
Օրեր առաջ մայրաքաղաքի սրտում «Եվրատեսիլը» Հայաստան բերած Մալենան և մեր այս տարվա ներկայացուցիչ Նարե Ղազարյանը տվեցին հետհաշվարկի մեկնարկը:

Ամեն բան ըստ սցենարի լավ կընթանար, եթե, օրինակ նկատած չլինեինք Հյուսիսային պողոտայում տեղադրված մեծ գովազդային ցուցատախատակի վրա «Մանկական Եվրատեսիլ» գրության կողքին հայկական դրոշի ՝ թարս լինելու հանգամանքը։

ԿԳՄՍ նախարարի, քաղաքապետի պատկերացմամբ՝ մրցույթ անցկացվում է Կոլումբիայում, չնայած զարմանալու որևէ բան չկա, քանի որ այս իշխանության կողմից դրոշի նկատմամբ անարգանքի դեպքը բնավ առաջին անգամը չէ։

Հիմա հարց, արժի՞ այդքան գումար ծախսել խայտառակվելու համար։

Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողներին…