Նախագիծն առավելապես վերաբերում է մշակութային միջոցառումների խախտումների սահմանափակմանը․ Դ․ Խաժակյան
copy image url

Նախագիծն առավելապես վերաբերում է մշակութային միջոցառումների խախտումների սահմանափակմանը․ Դ․ Խաժակյան

Ներքին 2 տարի առաջ - 18:46 10-11-2022
Ցույցերի հետ կապված օրենքը շատ հստակ մեկնաբանում է թույլատրելի ու անթույլատրելի գործողությունները։ Այդ առումով ավագանին որևէ որոշում չի կարող փոխել։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով ՀՀ Կառավարության կողմից «Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման» օրենքում փոփոխություն մտցնելու մտադրության մասին։ Տեղեկացնենք, որ այդպիսով նախատեսվում է բացօթյա տարածքներում միջոցառումների անցկացման պայմանների ու պահանջների սահմանման հետ մեկտեղ ավագանուն հնարավորություն տալ անհրաժետության դեպքում կիրառելու նաև սահմանափակումներ։

«Ցույցերի իմաստով՝ քաղաքապետն ընդամենն ի գիտություն է ընդունում հավաքը։ Ինչ վերաբերում է մշակութային միջոցառումներին, որի մասին, կարծում եմ, որ Կառավարության որոշումն է, ապա դա այն մասին է, որ երբ, ենթադրենք քաղաքապետարանը թույլ է տալիս, որ Հյուսիսայի պողոտայում լինի համերգ, մշակութային միջոցառում, ֆլեշմոբ և այլն, բայց նաև ավագանին սահմանի սահմանափակում, որ, օրինակ՝ ժամը 23։00-ից հետո չի կարող կիրառվել, ենթադրենք, բարձրախոս կամ այնպիսի լուսային էֆեկտներ, որոնք կխանգարեն բնակիչներին»,- ասաց նա։

Ըստ Դավիթ Խաժակյանի՝ խոսքն այս դեպքում առավելապես վերաբերում է մշակութային միջոցառումների կարգավորմանը։

«Երևանի տարբեր հատվածներում տարբեր մշակութային միջոցառումներ են իրականացվում՝ քաղաքապետարանի արտոնմամբ կամ առանց դրա։ Երբ քաղաքապետարանն արտոնում է, չունի իրավական հիմք, ըստ որի՝ ինչ-որ մի բան կարող է սահմանափակել։ Օրինակ, եթե որևէ մի տեղում տոնավաճառ է՝ լինի սանիտարահիգիենիկ պայմանների պահպանմամբ, ձայնը որոշակի ժամից հետո չլինի թույլատրելիից բարձր և այլն։ Էստեղ պետք է իրավական նորմ կամ Կառավարության որոշում, կամ օրենք կամ ավագանու որոշում։ Տվյալ դեպքում, քանի որ խոսքը վերաբերում է համայնքի տարածքներում համայնքի կողմից թույլատրվող մշակութային միջոցառումներին, տրամաբանական է, որ տվյալ համայնքի ավագանին ևս սահմանի այդ մոտեցումները»,- ասաց ավագանու անդամը։

Ամենից շատ դիտված