ՍԴ-ի ֆունկցիոնալության խախտման եւ Ղարաբաղի հանձնման միջեւ ուղղակի կապ կա։ Այս մասին նոյեմբերի 9-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի հունիսից Ղարաբաղ հանձնելու ծրագիր ուներ, թեեւ այդ կապը դժվար էր տեսնել։
«Փաշինյանի անձնական փաստաբանի նշանակումը ՍԴ նախագահի պաշտոնում, որը զբաղվում էր քաղաքական գործունեությամբ, եւ այլն։ Արդյունքում ՍԴ-ի պատուհանից այն կողմ գտնվող միակ դատավորն այս պահին միայն Հրայր Թովմասյանն է»,- հավելեց Ղազարյանը։
Նա վստահ է, որ իշխանությունը յուրացրել է ՍԴ-ն, որպեսզի հետագայում փաստաթղթերի վավերացման հետ կապված խնդիրներ չառաջանան։
«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը մինչ օրս ՍԴ չեն ուղարկել մի պարզ պատճառով․ դա հակասահմանադրական փաստաթուղթ է։ Ոչ մի օրենք Փաշինյանին լիազորություն չի տալիս ստորագրել փաստաթուղթ, որը վերաբերում է Ղարաբաղի տարածքին»,- նշեց Ղազարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։