Բաքուն ճանաչել է Լեռնային Ղարաբաղը իր սահմաններից դուրս․ ՍԴ նախկին դատավոր

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:27 09-11-2022
Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող մարտահրավերների վերաբերյալ քննարկման ժամանակ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը նշեց, որ Ադրբեջանը ժամանակին ընդունել է, որ ԼՂ-ն իր կազմից դուրս է:

«Ադրբեջանը սկզբնական շրջանում օգտագործել է սահմանադրություն, որի մեջ սևով-սպիտակով հստակ գրված է եղել՝ ԼՂ ինքնավար մարզի մարզային խորհրդի նախագահը հանդիսանում է Ադրբեջանի գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ. այս փաստն ասում է, որ Ադրբեջանն ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղն իր կազմից դուրս է, էլ չեմ ասում, այն բոլոր փաստարկների մասին, որոնք բոլորիս հայտնի են, որ Ադրբեջանը 18-20 թթ-ի Ադրբեջանի ժառանգորդն է»,- ասաց Կիմ Բալայանը՝ հավելելով․

«ԽՍՀ գերագույն խորհուրդն ուներ 12 պատգամավոր, որոնք ընտրվել էին ԼՂ ընտրատարածքներից, այդ պատգամավորները մինչև 95թ պահպանեցին իրենց լիազորությունները: Էլ չեմ ասում այն փաստերի մասին, որ նույն Ալիևը նամակում գրում էր՝ ԼՂ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կամ զինադադարի պայմանագրում ղարաբաղյան կողմի մասնակցության մասին»,- ասաց ՍԴ նախկին անդամը։

Մանրամասները՝ տեսանյութում: