Դատախազը իր պես համակարգից անտեղյակ ընկերուհուն դարձրել է տեղակալ․ Անահիտ Մանասյանի նշանակումը վատ է ընդունվել
copy image url

Դատախազը իր պես համակարգից անտեղյակ ընկերուհուն դարձրել է տեղակալ․ Անահիտ Մանասյանի նշանակումը վատ է ընդունվել

Ներքին 2 տարի առաջ - 10:03 09-11-2022
Ինչպես հայտնի է՝ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանն այսօր նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Այս նշանակումը վատ է ընդունվել համակարգում։ Մանասյանը Վարդապետյանի ընկերուհին է, լավ իրավաբան, դասախոս, տեսաբան, գիտնական, բայց ոչ դատախազ։

Համակարգի հնաբնակները զարմանում են, թե ինչպես կարող է դատախազությունում աշխատանքի փորձ չունեցողը դառնալ դատախազի տեղակալ։

«Ոչ դատախազն է աշխատել համակարգում, ոչ իր տեղակալը, եթե անգամ ղեկավարը ոլորտում աշխատանքի փորձ չի ունենում, գոնե իրեն որպես տեղակալ բերում է ուժեղ, փորձով կադրերի, հատկապես մեր պես պահպանողական, պատրիարխալ համակարգերում։ Թե Աննային, թե իր տեղակալին համակարգի շնաձկները մի քանի խորհրդակցության ժամանակ պարզապես կուլ կտան»,-ասում է մեր աղբյուրը։