Ձյան շերտի 10-15 սմ հաստությունը աշնանացան ցորենի համար շատ լավ է․ Հրաչ Բերբերյան
copy image url

Ձյան շերտի 10-15 սմ հաստությունը աշնանացան ցորենի համար շատ լավ է․ Հրաչ Բերբերյան

Ներքին 2 տարի առաջ - 18:26 07-11-2022
«Եթե ձյան շերտ կա արդեն, աշնանացան ցորենի համար դա շատ լավ է, այնպես որ մենք որևէ խնդիր չենք տեսնում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ նոյեմբերի սկզբին տեղացած ձյունը գյուղատնտեսական տարու վրա, կա արդյոք ցրտահարման վտանգ։

Հիշեցնենք, որ մարզերի մի մասում արդեն ձյուն է տեղացել։

Բերբերյանը նշեց, որ այս պահին տեղացող ձյունը չի կարող գյուղատնտեսության համար ինչ-որ խնդիրներ ստեղծել։

«Ձյան շերտի 10-15 սմ հաստությունը աշնանացան ցորենի համար շատ լավ է։ Ընդհանրապես, բնակլիմայական պայմաններից խնդիրներ դեռ չենք տեսնում»,- ասաց նա։

Խոսելով ցրտահարության վտանգից՝ Բերբերյանն ասաց. «Դա արդեն ուրիշ խնդիր է․ հիմա ամբողջ միրգը պետք է հավաքված լիներ։ Ասենք, նկատի ունենանք խաղողը, եթե շուկան կանոնակարգված չէ, դեռ բարեփոխումներ չենք արել այդ շուկայում, ինչքան հասկանում եմ, կառավարությունը չի էլ պատրաստվում դա անել, ինչի մասին է խոսքը»։