Վրաերթի ենթարկված 81-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
copy image url

Վրաերթի ենթարկված 81-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Ներքին 2 տարի առաջ - 19:38 06-11-2022
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 11.00-ին, Երևանի Ֆրունզեի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 81-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Նոյեմբերի 5-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 1941 թ. ծնված Ռիխարդ Մկրտչյանը մահացել է:

Նախաքննությունը շարունակվում է: