ԵՊԲՀ նախկին ռեկտորին երեկ բերման են ենթարկել՝ Արմեն Աշոտյանին ինչ-որ վարույթների մեջ ներքաշելու համար․ Մ․ Սողոմոնյան
copy image url

ԵՊԲՀ նախկին ռեկտորին երեկ բերման են ենթարկել՝ Արմեն Աշոտյանին ինչ-որ վարույթների մեջ ներքաշելու համար․ Մ․ Սողոմոնյան

Ներքին 2 տարի առաջ - 13:59 06-11-2022
«ԵՊԲՀ նախկին ռեկտոր, պրոֆեսոր Նարիմանյանի հետ մի քանի անգամ աշխատելու առիթ եմ ունեցել ու տպավորված եմ եղել այդ մարդու խորաթափանցությամբ, լրջությամբ, համեստությամբ ու բարձրաշխարհիկ կեցվածքով։ 70-ամյա պրոֆեսորին երեկ բերման են ենթարկել ճանճի թվի ինչ-որ ֆինանսական գործարքի առնչությամբ՝ նպատակ ունենալով Արմեն Աշոտյանին ներքաշել ինչ-ինչ վարույթների մեջ (Նարիմանյանի՝ ռեկտոր եղած ժամանակ Աշոտյանը բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր)՝ ճնշման նպատակով»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ, ԵՊՀ նախկին պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը:

Սողոմոնյանը գրել է.

«Իհարկե քննության ընթացքը ցույց կտա՝ ինչն ինչոց է, բայց սա ստորության հերթական դրսևորումն է։ Ակնհայտ է, որ գործը շինծու է ու բերման ենթարկելու, ձերբակալելու կամ կալանավորելու նպատակը ոչ թե մարդկանց կողմից քննության հանդեպ ենթադրյալ խոչընդոտների հարուցումը կանխելն է, այլ մարդկանց պատժելը՝ նրանց կալանքի պայմաններում առողջությանը վնաս հասցնելով։

Ուզում եմ ակամայից հիշել 2018-ի վերջերը, երբ ԵՊՀ երջանկահիշատակ ռեկտոր Արամ Սիմոնյանին գործից հեռացնելու համար Նիկոլի գործակատար ՊՎԾ-ն բարձրագոչ հայտարարեց 800 մլն դրամի չարաշահումների մասին։ Համոզված եմ, որ քչերը կհիշեն այս ամենը, որ էդպես անպատասխանատու հայտարարություններն անպատիժ էլ մնացին, քչերը կիմանան, թե դրանից հետո ինչերի միջով անցավ Արամ Սիմոնյանը, ում մահվան հարցում Նիկոլն ու նրա տարբեր տրամաչափի խամաճիկներն անձնական պատասխանատվություն են կրելու»։

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի ղեկավար Քյարամյանին հանձնարարել է կալանավորել իրեն:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում