ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ևս մասնակցում է Միասնության հանրահավաքին:
«Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել։


Հիշեցնենք, որ ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում միասնության հանրահավաք է հրավիրել, հայտնելով, որ միասնություն պետք է լինի ոչ թե որևէ անձի կամ ուժի շուրջ, այլ Հայաստանի և Արցախի պաշտպանության գաղափարի շուրջ: