Ուղիղ եթեր
Եթե Դուք հիմա փողոցում պտտվեք, չեք տեսնի նախահանրահավաքային տրամադրություն․ քաղտեխնոլոգ
copy image url

Եթե Դուք հիմա փողոցում պտտվեք, չեք տեսնի նախահանրահավաքային տրամադրություն․ քաղտեխնոլոգ

Ներքին 2 տարի առաջ - 21:41 04-11-2022
Վաղվա հանրահավաքը թեև կազմակերպվում է ընդդիմադիր ուժերի կողմից, չպետք է լինի ընդդիմադիր հանրահավաք։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով վաղը՝ նոյեմբերի 5-ին, կայանալիք հանրահավաքին։

«Դա, ավելի շուտ, ցուցադրական հանրահավաք է, որովհետև հիմա Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներն ու իշխանությունների վարած քաղաքականությունն այնպիսին է, որ իրենք մի կողմ են կանգնել Արցախից և, փատացի, Ացրախը միայնակ է մնացել։ Եվ, քանի որ Ացրախում եղավ հզոր հանրահավաք՝ Սոչիի հանդիպմանն ընդառաջ։ Իհարկե, Ռուսաստանին այդ հանդիպման ժամանակ հաջողվեց որոշակի հաջողություններ ունենալ։ Արցախի հանրահավաքն էլ, իհարկե, ուղղված էր աշխարհին ու Ռուսաստանին ցույց տալու, որ իրենք ռուսական ծրագրի կողմ են և իրենց ապագան կապում են Ռուսաստանի հետ։ Երևանի հանրահավաքը նույնպես անցկացվելու է նույն համատեքստում։ Այստեղ պետք է ցույց տրվի Արդբեջանին, Թուրքիային, ինչպես նաև ԱՄՆ-ին և ԵՄ-ին, որ իրենք համաձայն չեն, այսպես կոչված, «Վաշինգտոնյան» կամ «Արևմտյան» ծրագրին, և իրենք կողմնակից են, որ Արցախի հարցը չփակվի, և մեք Արցախից չենք հրաժարվելու։ Հանրահավաքն, այս առումով, ցուցադրական խնդիր ունի լուծելու՝ տեսարան ապահովելու համար»,- ասաց նա։

Մասնագետի խոսքով՝ վաղն սպասվող հանրահավաքը նախկին «Դիմադրության» արժման բովանդակային շարունակությունը չէ։ Իսկ թե ինչպիսի պատկեր կապահովվի հանրահավաքի ընթացքում, կախված է ժողովրդի որոշումից՝ մասնակցել, թե ոչ։

«Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում ընդգծված հակառուսական քաղաքականություն են վարում, ինչն արդեն նկատելի է, և կան դրա վերաբերյալ շատ հստակ մեսիջներ, որոնք մարզերում շատ բացասական է ընկալվում»,- ասաց նա։

Քաղտեխնոլոգի բնորոշմամբ՝ հանրահավաքը նաև ուղղված է ընդգծելու, որ ՀՀ բնակչության մի զգալի մասը կողմնակից է ռուսական ծրագրին։

«Մարդն ինքը պետք է որոշի՝ ինքը կողմնակի՞ց է, որ Արցախի հարցն ապագայում չփակվի, որովհետև Արցախի հարցի փակվելն էականորեն հարվածում է Հայաստանի անվտանգությունը»,- ասաց քաղտեխնոլոգը։

Քաղտեխնոլոգն անդրադարձավ նաև ընդդիմության կողմից նախկինում կազմակերպված հանրահավաքների ընթացքում թույլ տրված բացթողումներին։

«Բնականաբար, «Դիմադրության» շարժումը բազմաթիվ սխալներ է արել, որոնք շտկումների կարիք ունեն անելու, որը չի արել։ Անկախ նրանից՝ նախկին դեմք կլինի, ներկա դեմք կլինի։ Առավել ևս հայտարարել են, որ երկրորդ նախագահը գալու է և որպես շարքային մասնակից կանգնի էդտեղ։ Հիմա մեր քաղաքացիները կարող են պատճառ գտնել, ասեն՝ վայ, երկրորդ նախագահը գալիս է, ես չեմ գալու։ Այսինքն, եթե նա չի ուզում գալ, ինքը դրա պատճառը կգտնի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է առաջիկա հանրահավաքի բովանդակության վերաբերյալ հանրության տեղեկացվածությանն ու նրանց տեղեկացնելու ուղղությամբ տարված աշխատանքի ու գործադրված «գործիքների» արդյունավետությանը, քաղտեխնոլոգը հայտարարեց․ այդ ուղղությամբ տարված աշխատանքն անգամ բավարար գնահատել չի կարող։

«Խիստ թերի է, շատ թերի է։ Այսինքն՝ 10-բալանոց համակարգով 1․75 բալ կարող եմ տալ։ Իրենք ժամանակ ունեցել են։ 10 օր ժամանակ են ունեցել։ Պարզապես հայերը միշտ սիրում են, ոչ քաղաքագիտական տերմինաբանություն եմ ասելու, բայց շատ տարածված արտահայտություն կա՝ «աշխատանքին մոտենալ թավաքյալի»։ Չի կարելի ցանկացած աշխատանքի մտենալ «թավաքյալի»։ Պետք է լուրջ մոտենաս, այդ ամեն ինչը հաշվարկես։ Հարցին ինչպես մոտենում ես, այդպիսի արդյունք էլ ստանում ես։ Եթե մեկ անգամ արդյունք չես ստանում, պետք է մտածես՝ ինչն այնպես չարեցի, որ լավ արդյունք չստացա։ Գուցե այդ լսարանի հետ այլ աշխատանք է պետք տանել։ Պետք է ցանկացած հարցի յուրովի մոտեցում ցուցաբերել։ Ոչ թե յուրաքանչյուր աշխատանքի մոտենալ նույն գործիքներով»,- ասաց նա։

Քաղտեխնոլոգը չմանրամասնեց, թե հատկապես ինչ գործիքներն են, որոնք բաց են թողնվել հանրահավաքների ընթացքում։ Հայտարարեց․ դրա համար պետք է տրմադրվել լուրջ աշխատանքի, ուսումնասիրել ու աշխատել այդ ուղղությամբ։ Այդուհանդերձ՝ մի փոքր ակնարկեց․

«Եթե Դուք հիմա փողոցում պտտվեք, առնվազն Երևանում չեք տեսնի նախահանրահավաքային տրամադրություն։ Դա նշանակում է, որ իրենք պարզապես այնքան էլ լավ չեն աշխատել։ Վաղն արդյունքը կտեսնենք»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
23:32 Գյուղում 50 տղա ու էդքան էլ չամուսնացած աղջիկներ ունենք, մարդիկ վախենում են ընտանիք կազմել. Հայկավանի բնակիչ
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
08:19 ԱԺ երեկվա ծեծկռտուքը խոր արմատներ ուներ. պլանը տապալվեց. Ժողովուրդ
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
15:41 ՀՅԴ-ն կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում, ժամանակն է դրան տալ ճշգրիտ ձևակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան