Զարեհ Սինանյանը Կիպրոսի նախագահի հետ քննարկել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերով եռակողմ հուշագրի դրույթները
copy image url

Զարեհ Սինանյանը Կիպրոսի նախագահի հետ քննարկել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերով եռակողմ հուշագրի դրույթները

Ներքին 2 տարի առաջ - 21:13 04-11-2022
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի և հունական սփյուռքի և հանրային դիվանագիտության հարցերով փոխարտգործնախարար Անդրեաս Կացանիոտիսի գլխավորած պատվիրակություններին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերով եռակողմ հուշագրի դրույթների իրականացմանն առնչվող հարցեր, մասնավորապես երեք երկրների սփյուռքյան համայնքների հետ համատեղ նախաձեռնությունների մշակմանը, երիտասարդական կապերի ակտիվացմանը և փոխայցելություններին վերաբերող մանրամասներ:

Հյուրերն ընդգծել են համաշխարհային հայկական գագաթնաժողովի անցկացման կարևորությունը, որի ձևաչափը և ներառականությունը փորձի փոխանակման լավագույն օրինակներից մեկը կարող է լինել:

Մանրամասն քննարկվել են նաև հետագա անելիքները և սպասվող միջոցառումները:

Ամենից շատ դիտված