Երևանի կենդանաբանական այգում բարեկարգման համալիր աշխատանքներն ընթացքի մեջ են
copy image url

Երևանի կենդանաբանական այգում բարեկարգման համալիր աշխատանքներն ընթացքի մեջ են

Ներքին 2 տարի առաջ - 20:37 04-11-2022
Երևանի կենդանաբանական այգում բարեկարգման համալիր աշխատանքներն ընթացքի մեջ են. լուծվել են ոռոգման և խմելու ջրի, այգու լուսավորության խնդիրները, տեղադրվել են կողմնորոշող և կենդանիների մասին պատմող տեղեկատվական ցուցանակներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Այգին համալրվել է նոր բնակիչներով, տարվում են նաև կանաչապատման աշխատանքներ:

Շուտով կներդրվի էլեկտրոնային տոմսային համակարգ, իսկ այգին կհսկվի ժամանակակից սարքերով: Բայց սա ամենը չէ, մոտ ապագայում մեր համաքաղաքացիներին սպասվում են հաճելի անակնկալներ ևս»,- գրել է քաղաքապետը:

Ամենից շատ դիտված