Նոյեմբերի 3-ին, ժամը 13։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ավշար գյուղից դեպի լիմոնադի գործարան տանող ավտոճանապարհի մոտակայքում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատ-Վեդի խճուղում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:20-ին, մարվել՝ 21:18-ին: Այրվել է մոտ 1500 հակ կուտակած անասնակեր: