«Փյունիկն» ավարտեց պայքարը ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ H խմբի վերջին տուրում Հայաստանի չեմպիոնը հյուրընկալել էր շվեյցարական «Բազելին»։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում «»
Առաջին խաղակեսում հյուրերն առավելություն ունեին և այն վերածեցին գոլերի՝ 0։2։
Ամեն ինչ փոխվեց 53-րդ րոպեին, երբ «Բազելի» ֆուտբոլիստը հեռացվեց և թիմը մնաց 10 հոգով։ «Փյունիկն» անցավ մեծածավալ հարձակման։ Ճնշումը տվեց իր արդյունքը․ 72-րդ րոպեին խառնաշփոթ իրավիճակում առաջինը կողմնորոշվեց Լուկա Յուրիչիչը՝ գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը։
Մինչև հանդիպման վերջը «Փյունիկը» մեծ առավելություն ուներ և անընդհատ գրոհում էր, սակայն հաշվի մեջ այլ փոփոխություն չեղավ։
Այսպիսով, Եղիշե Մելիքյանի գլխավորած «Փյունիկը» 6 միավորով զբաղեցրեց խմբի 3-րդ հորիզոնականը։ Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը և շվեյցարական Բազելը դուրս եկան փլեյ-օֆֆ փուլ։