Ինչո՞ւ «Փյունիկը» պարտվեց 0։5 հաշվով. պատասխանում է Եղիշե Մելիքյանը
copy image url

Ինչո՞ւ «Փյունիկը» պարտվեց 0։5 հաշվով. պատասխանում է Եղիշե Մելիքյանը

Սպորտ 2 տարի առաջ - 15:28 04-08-2022
Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս 0։5 հաշվով պարտվել է «Ցրվենա Զվեզդային»։

Հանդիպումից հետո կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ասուլիսը։

Մասնագետն ասել է.

«Շնորհավորում եմ մրցակցին արժանի հաղթանակի համար։ Մեզ համար հաճելի հաշիվ չէ։ Հաշիվը, այո, համապատասխանում էր խաղին, մրցակցի որակը բարձր է։ Գտնում եմ, որ մեր մարտավարությունը ճիշտ էր ընտրված, կարողանում էինք ինչ-որ տեղ «փակել» մրցակցին և հակագրոհել։ Խաղը ցույց տվեց, որ մերօրյա ֆուտբոլում արագությունները գումարի հետ են կապված, մենք զիջեցինք, հակագրոհների ժամանակ չէինք կարողանում դիմակայել ինչպես հարկն է։ Կաշխատենք վերլուծել խաղը և պատասխան խաղին ավելի պատրաստված լինենք»։

Ամբողջական ասուլիսը.

Ամենից շատ դիտված