Հայաստանի համար առաջնային հարցերի շարքում է շարունակում մնալ ադրբեջանական ԶՈւ-ի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից. ՀՀ ԱԳ փոխնախարար
copy image url

Հայաստանի համար առաջնային հարցերի շարքում է շարունակում մնալ ադրբեջանական ԶՈւ-ի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից. ՀՀ ԱԳ փոխնախարար

Ներքին 2 տարի առաջ - 14:15 03-11-2022
Հայաստանի համար համագործակցության օրակարգի առաջնային հարցերի շարքում շարունակում են մնալ աշխատանքներն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են քաղաքական երկխոսության ակտիվացումը, Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարաբնույթ հետևանքների վերացումը, ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

Օրակարգի առաջնային հարցերի շարքում է շարունակում մնալ ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից, հակամարտության վերջնական կարգավորումը, մարդասիրական աջակցության տրամադրումը:

«Միաժամանակ, օրակարգի առաջնային հարցերի շարքում է Եվրոպական միության ու ԵՄ բոլոր կառույցների հետ ոլորտային համագործակցության խորացումը, իրավական փաստաթղթերով ստանձնած հանձնառությունների ամբողջական իրականացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումն ու տնտեսական ցնցումների հաղթահարումը», - նշեց փոխնախարարը:

Ամենից շատ դիտված