Պոլիմերային տարաներ արտադրող «Օվալ պլաստիկ» ընկերությունը 12 մլրդ դրամի ներդրում կանի. Նա արտոնություն ստացավ
copy image url

Պոլիմերային տարաներ արտադրող «Օվալ պլաստիկ» ընկերությունը 12 մլրդ դրամի ներդրում կանի. Նա արտոնություն ստացավ

Ներքին 2 տարի առաջ - 12:10 03-11-2022

Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 3-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատել «ՕՎԱԼ ՊԼԱՍՏԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիմերային տարաների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 12 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 113 նոր աշխատատեղ՝ 207-274 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 12 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 224 մլն դրամ: