Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
copy image url

Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Արտաքին 2 տարի առաջ - 12:59 02-11-2022
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսզրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքները։ «Զրույցի ընթացքում քննարկվել են նաև հոկտեմբերի 31-ին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի Դաշնության նախագահի եռակողմ հանդիպման արդյունքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երեք երկրների ղեկավարների հանդիպումը կայացել է հոկտեմբերի 31-ին։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կարգավորմանը վերաբերող հարցեր։

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Էրդողանը Պուտինի հետ հեռախոսազրույցում շեշտել է համագործակցության մթնոլորտ ստեղծելու անհրաժեշտության մասին՝ հացահատիկի գործարքի հետ կապված իրավիճակը կարգավորելու համար։ «Էրդողանը Պուտինի հետ զրույցում վստահություն է հայտնել հացահատիկի մատակարարումների հարցը լուծելու համար համագործակցության մթնոլորտի ձևավորման հարցում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ Էրդողանը նաև նշել է, որ այս հարցի լուծումը կնպաստի ընդհանուր ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններին վերադառնալու քայլերին։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում