Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
copy image url

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Ներքին 2 տարի առաջ - 16:55 01-11-2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար, դեսպան Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ հետ ձևավորված կառուցողական համագործակցությունը՝ երկրի համար առանցքային բարեփոխումների շրջանակներում և շնորհակալություն հայտնել ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զարգացման ուղղություններով Հայաստանին տրամադրված աջակցության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները:

Ամենից շատ դիտված