2023 թվականին կապիտալ ծախսերի աճի 3/4-ն ուղղվելու է Պաշտպանության ոլորտի ֆինանսավորմանը․ Տ․ Խաչատրյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:24 31-10-2022
Առաջ եկող նոր հնարավորություններն ու ծախսային աճը, հատկապես գալիք տարվա ընթացում, առավելապես օգտագործվելու են անվտանգային ու կենսական նշանակության ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման համար։ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում այս մասին հայտարարեց ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«2023 թվականին կապիտալ ծախսերի աճի զգաի մասը՝ 3/4 մասն ուղղվելու է Պաշտպանության և անվտանգային ենթակառուցվածքների ֆինանսավորմանը։ 2023 թվականին Պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 506 մլրդ դրամ։ Դրանք 35 տոկոսով գերազանցելու են 2022 թվականի ճշտված բյուջեով սահմանված ծախսային ցուցանիշները և հասնելու են ՀՆԱ-ի 5 %-ին, որն այս տարվա համար սպասվող ցուցանիշի նկատմամբ ավելի է մոտ ՀՆԱ-ի 0․9 տոկոսային կետով»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ սոցիալական պաշտպանութանն ուղղվող ծախսերի աճ նույնպես նախատեսվում է։

«Դրանք 2023 թվականին կկազմեն 648 մլրդ դրամ։ 10 %- ով կգերազանցեն 2022 թվականի ճշտված բյուջեով սահմանված սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերի ցուցանիշը։ Կապահովեն ՀՆԱ-ի նկատմամբ 7 տոկոս մակարդակ՝ պահպանելով 2022 թվականի ցուցանիշը՝ հարաբերական իմաստով»,- ասաց նախարարը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում