Լիբանանի նախագահ Միշել Աունը լքել է նախագահական պալատը պաշտոնավարման ժամկետի ավարտից մեկ օր առաջ՝ պաշտոնանկ անելով երկրի կառավարությանը եւ իր պաշտոնում իրավահաջորդ չունենալով, հաղորդում է լիբանանյան MTV հեռուստաալիքը։
«Այսօր առավոտյան հրամանագիր եմ ստորագրել կառավարության լիազորությունների դադարեցման մասին, այսօր կարեւոր ավարտ է, այլ ոչ թե հրաժեշտ», - նախագահական պալատից հեռանալուց հետո ասել է Աունը:
Աշնանը Լիբանանի խորհրդարանը նախագահական ընտրությունների երեք փուլ անցկացրել, որոնց ընթացքում թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել ստանալ ՝ 128 պատգամավորներից 65-ի աջակցությունը։ Լիբանանի սահմանադրության համաձայն՝ նրա պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո երկրի նախագահի թեկնածության շուրջ համաձայնության բացակայության դեպքում պետության ղեկավարի գործառույթները ժամանակավորապես փոխանցվում են կառավարությանը։
Այնուամենայնիվ, կառավարության գործունեությունը նույնպես կաթվածահար է արվել՝ պայմանավորված նախագահի հրամանագրով՝ վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ նախարարական պաշտոնների թեկնածուների շուրջ կոնսենսուսի բացակայության ֆոնին։