Լիբանանի կենտրոնական բանկի ղեկավարին արգելվել է լքել երկիրը դատաքննության պատճառով
copy image url

Լիբանանի կենտրոնական բանկի ղեկավարին արգելվել է լքել երկիրը դատաքննության պատճառով

Արտաքին 3 տարի առաջ - 12:33 12-01-2022

Լեռնային Լիբանանի գլխավոր դատախազ Գադա Աունը Կենտրոնական բանկի ղեկավար Ռիադ Սալյամեին արգելել է լքել երկիրը, քանի որ նա կասկածվում է պետական ​​միջոցների յուրացման մեջ։ Այս մասին հաղորդել է Naharnet լրատվական կայքը՝ հղում անելով Լիբանանի անվտանգության մարմիններին ուղարկված հրամանին։

«Ընթացվող դատաքննության պատճառով Կենտրոնական բանկի ղեկավար Ռիադ Սալյամեին արգելվել է Լիբանանից դուրս օդային, ծովային և ցամաքային ուղևորությունները»,- ասվում է փաստաթղթում։

Աունը նշել է, որ այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ «նախաքննության նյութերում նոր կարևոր հանցանշաններ և ապացույցներ են հայտնաբերվել»։ Սալյամեի դեմ դատական ​​հայցը նախաձեռնել են «Ժողովուրդը ցանկանում է ռեժիմի փոփոխություն» ոչ կառավարական կազմակերպության փաստաբանները։

Սալյամեն կասկածվում է փողերի լվացման և ապօրինի հարստացման մեջ։ Սակայն, նա հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները և գտնում, որ իրեն փորձում են «քավության նոխազ» դարձնել։ Սալյամեն պնդում է, որ «իր դեմ սարքված շինծու գործը նպատակ ունի հասարակության մեջ տպավորություն ստեղծել, թե նա գրպանել է Լիբանանի ամբողջ փողերը»։

Ամենից շատ դիտված