«Արարատ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է ներկայացրել.
«Ալեքսանդր Պետրոսյանը, որը զբաղեցնում էր «Արարատ-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնը, այսուհետ կաշխատի «Արարատի» գլխավոր թիմում՝ որպես ավագ մարզիչ:
Մարզչական շտաբում են ընդգրկվել նաև ռուս մարզիչ Միխայիլ Գալայդիչը և դարպասապահների մարզիչ Արա Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորությամբ «Արարատ-2»-ն անցկացրել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության 12 հանդիպում և գտնվում է երկրորդ հորզիոնականում: