Ադրբեջանն Արցախի օկուպացված տարածքներում կրկին զենք-զինամթերք է հայտնաբերել
copy image url

Ադրբեջանն Արցախի օկուպացված տարածքներում կրկին զենք-զինամթերք է հայտնաբերել

Ներքին 2 տարի առաջ - 18:13 27-10-2022
Արցախի Հանրապետության՝ Բաքվի վերահսկողության տակ անցած Մեխակավանի (Ջաբրայիլ-խմբ.) շրջանի տարածքում, հայկական ուժերին պատկանող զենք-զինամթերք է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Արցախի օկուպացված տարածքներում շարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որոնք 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական ուժերի կողմից թողնվել են ռազմական գործողությունների վայրերում։

Ջաբրայիլի շրջանի ոստիկանության աշխատկիցների կողմից իրականացված հերթական ստուգայցի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 10 միավոր ձեռքի նռնակ, 7800 փամփուշտ, 6 հակատանկային նռնականետ և այլ տեսակի զինամթերք։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Բաքուն պարբերաբար հայտնում է իր վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կողմին պատկանող զենք-զինամթերքի հայտնաբերման մասին։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված