Արմավիրի ոստիկանները խուզարկությամբ ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Ներքին 2 տարի առաջ - 15:30 11-05-2022
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների միջոցառումներով ուսումնասիրվել է լրատվական կայքերից մեկում հրապարակված հեռախոսազրույցի ձայնագրությունը, ըստ որի` խոսողները քննարկում են ինչ-որ գործողություններ կազմակերպելու, անցկացնելու, նաև՝ դրանց դիմաց վճարված գումարի մասին հարցեր։

Պարզվել է այդ անձանց ինքնությունը և հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկություն են արել Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի բնակչի տանն ու օժանդակ շինություններում։

Խոհանոցում՝ սառնարանի վրա, հայտնաբերվել է առանց գործարանային համարի «Մաուզեր» ատրճանակ, իսկ չհրկիզվող պահարանից հայտնաբերվել են 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 9 փամփուշտ ու սվին-դանակներ։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում