Իրանի Շիրազ քաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել
copy image url

Իրանի Շիրազ քաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել

Արտաքին 2 տարի առաջ - 20:26 26-10-2022
Իրանի Շիրազ քաղաքի Շահ Չերագ սրբավայրում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հարձակման հետևանքով առնվազն 10 մարդ զոհվել է, ևս 40-ը՝ վիրավորվել։ «Մի մարդ կրակ է բացել Շահ Չերագում ուխտավորների վրա»,- հայտարարել է Շիրազի նահանգապետարանի խոսնակ Էսմայիլ Մոհեբիփուրը։

Իրանական «Mehr» լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի իշխանություններին, հայտնում է, որ երեք անհայտ անձինք այսօր կեսօրին ներխուժել են սրբավայրի տարածք և կրակ բացել հավատացյալների ուղղությամբ։ Նշվում է, որ զինված անձանցից երկուսին ձերբակալել են երկրի ուժայինները, իսկ երրորդը դեռևս ազատության մեջ է։

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի լրատվական ծառայությունը հայտնել է, որ ահաբեկչության հետևանքով զոհվել է 15, վիրավորվել մոտ 40-ը։

Դեպքի առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում։





Ամենից շատ դիտված