Ստավրոպոլի երկրամասում Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները բերման են ենթարկել «Իսլամական պետության» գրոհայինին (ՌԴ-ում արգելված կազմակերպություն), որը Հաղթանակի օրվա շքերթի ժամանակ ահաբեկչություն էր նախապատրաստում Նորիլսկում, հայտնում է ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնը:
Տղամարդը պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել մայիսի 9-ին քաղաքացիների զանգվածային կուտակումների վայրերում: Նորիլսկում նա ունեցել է թաքստոց, որտեղ գտել են պայթուցիկ նյութեր և զինամթերք: Հայտնաբերել են նաև պայթուցիկ սարքեր պատրաստելու հրահանգներ և նամակագրություն, որը վկայում է ահաբեկչություն իրականացնելու համար զինվորականներ հավաքագրելու փորձի մասին:
Իսլամիստի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: