Մոսկվան մտահոգություն է հայտնում Կիևի կողմից «կեղտոտ ռումբով» հնարավոր հարձակումների վերաբերյալ
copy image url

Մոսկվան մտահոգություն է հայտնում Կիևի կողմից «կեղտոտ ռումբով» հնարավոր հարձակումների վերաբերյալ

Արտաքին 2 տարի առաջ - 15:53 26-10-2022
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր բանակցություններ է վարել Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեի հետ։ Ինչպես փոխանցում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, բանակցությունները կայացել են տեսակոնֆերանսի ձևաչափով։

Հաղորդվում է, որ Ռուսաստանի և Չինաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Սերգեյ Շոյգուն Վեյ Ֆենհեին իր մտահոգությունն է հայտնել՝ Ուկրաինայի կողմից կեղտոտ ռումբի կիրառմամբ հարձակումներ իրականացնելու հավանականության վերաբերյալ։

Ավելի վաղ Շոյգուն հեռախոսազրույց էր ունեցել Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ։ Հնդկաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ հեռախոսազրույցում նույնպես Շոյգուն Կիևի կողմից կեղտոտ ռումբեր կիրառելու հավանականության հարցում իր մտահոգությունն էր հայտնել։

Ամենից շատ դիտված