Մինչև այս տարվա վերջ Հայաստանում կբացվի արբանյակի կառավարման կենտրոն. Ավետ Պողոսյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:44 25-10-2022
«Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ պետությունների համագործակցության» կոնվենցիայի շրջանակում հնարավորություն կտրվի համագործակցել արբանյակային նավիգացիոն համակարգերի, դրանց հետ կապված տեխնոլոգիաների եւ ծառայությունների ոլորտներում:

Այն հնարավորություն կտա նաեւ տիեզերական գործունեության արդյունքներն օգտագործել սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր ոլորտներում, պաշտպանել տիեզերական միջավայրը:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը հոկտեմբերի 25-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում ներկայացրել է վերոնշյալ կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Հարցուպատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվել է Հայաստանի առաջին արբանյակի կիրառմամբ եւ կառավարման կենտրոնի ստեղծմամբ: Փոխնախարար Ավետ Պողոսյանը տեղեկացրել է, որ մեր արբանյակը նախատեսվածի պես թռչում է տիեզերական տարածությունում եւ անցնում պլանավորված թեստային գործողություններ:

Անդրադառնալով կառավարման կենտրոնի ստեղծմանը՝ փոխնախարարը նշել է, որ մինչեւ այս տարվա վերջ Հայաստանում կբացվի կառավարման կենտրոնը:

Կոնվենցիան սահմանում է համագործակցության հետեւյալ շրջանակները.
հենքային եւ կիրառական տիեզերական հետազոտություններ,ներառյալ աստրոֆիզիկական հետազոտությունները մոլորակների եւ աստերոիդ գիսաստղային վտանգի ուսումնասիրությունը,
երկրի հեռավար զոնդավորումը տիեզերքից,
կոորդինատային ժամանակային եւ նավիգացիոն ապահովվում,
տիեզերական աղբի օգտահանման եւ վերահսկման խնդրի լուծում,
աստերոիդ գիսաստղային սպառնալիքի կանխարգելում եւ այլն:

Նպատակն է զարգացնել համագործակցությունը խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետագա հետազոտման եւ օգտագործման բնագավառում, ինչպես նաեւ տիեզերական տեխնիկայի եւ տիեզերական տեխնոլոգիաների կիրառումն ի շահ կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունների ժողովուրդների:

«Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ պետությունների համագործակցության» կոնվենցիան ստորագրվել է 2018 թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի կողմից:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում