ՌԴ ուժային կառույցները նշել են Եյսկում Սու-34-ի ընկնելու պատճառը
copy image url

ՌԴ ուժային կառույցները նշել են Եյսկում Սու-34-ի ընկնելու պատճառը

Արտաքին 2 տարի առաջ - 09:45 24-10-2022
Եյսկում Սու-34 ռմբակոծչի կործանման պատճառը շարժիչի մեջ երկու որորների հայտնվելն է եղել։ Այս հանգամանքն էլ հանգեցրել է ինքնաթիռի այրվելուն եւ կործանմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են ուժային կառույցներում։

Նշվել է, որ թռչուններն ընկել են Սու-34-ի շարժիչի մեջ ռմբակոծչի թռիչքի ժամանակ։

«Դրանց (որորների) մնացորդները փորձագետները հայտնաբերել են ինքնաթիռի բեկորներն ուսումնասիրելիս»,- ասել են գործակալությանը։

Հիշեցնենք, որ Իրկուտսկում Սու-30 ինքնաթիռն ընկել է երկհարկանի տան վրա:

Ամենից շատ դիտված