«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի պաշտոնական էջը հրապարակել է այն 37 երկրների ցանկը, որոնք կմասնակցեն «Եվրատեսիլ-2023» երգի միջազգային մրցույթին։ Հայաստանը եւս հաստատել է մասնակցությունը մրցույթին։
Oragir.news-ը հարցրեց քաղաքացիներից, թե արդյոք պետք է, որ Հայաստանը մասնակցի մրցույթին։
Հիշեցնենք, որ մրցույթը տեղի կունենա մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում։ Մրցույթում այս տարի հաղթել էր Ուկրաինան, սակայն պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ որոշում կայացվեց մրցույթն անցկացնել Մեծ Բրիտանիայում։