«Ուրարտուն» հաղթանակ տարավ ակումբի համար նշանակալի օրը
copy image url

«Ուրարտուն» հաղթանակ տարավ ակումբի համար նշանակալի օրը

Սպորտ 2 տարի առաջ - 18:53 23-10-2022
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրը մեկնարկեց «Ուրարտու» - «Նոա» հանդիպումով։

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, «Ուրարտուն» մեծ շոքով տոնել է հիմնադրման 30-ամյակը, ինչի առիթով մարզադաշտում մի շարք աստղերի ներկայությամբ կայացել է համերգ։

Նշանակալի օրը կայացած խաղում «Ուրարտուն» հաղթել է 3։1 հաշվով։ Նախ, 12-րդ րոպեին իր նախկին թիմի դարպասն է գրավել Մաքսիմ Մայրովիչը։ 70-րդ րոպեին «Նոան» Ֆրայդիի գոլի շնորհիվ հավասարեցրել է հաշիվը։ Հանդիպման 73-րդ րոպեին Մարկոս Ժունիորը առաջ է մղել «Ուրարտուին»։ Խաղավերջում՝ 85-րդ րոպեին, Դմիտրո Խլյոբասն ամրագրել է «Ուրարտուի» հաղթանակը։

Այս հաղթանակի շնորհիվ Դմիտրի Գունկոյի գլխավորած «Ուրարտուն» 31 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, «Նոան» 5 միավորով եզրափակչում է այն։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում