Իրան-Հայաստան-Վրաստան դաշինքը կարող է դառնալ իրական հակակշիռ Թուրքիա-Ադրբեջան դաշինքին. Ղազինյան
copy image url

Իրան-Հայաստան-Վրաստան դաշինքը կարող է դառնալ իրական հակակշիռ Թուրքիա-Ադրբեջան դաշինքին. Ղազինյան

Ներքին 2 տարի առաջ - 14:15 21-10-2022
Հյուսիս-հարավ մուլդիմոդալ տրանսպորտային միջանցքը Հայաստանի կողմից պետք է հռչակվի ռազմավարական նշանակության նախագիծ, որի իրագործանը պետք է ուղղվեն բոլոր դիվանագիտական և տնտեսական ռեսուրսները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

«Այս նախագծին աջակցող բոլոր պետությունները Հայաստանի բնական դաշնակիցներն են, իսկ դրան խոչընդոտող պետությունները՝ հակառակորդներ:

Այս նախագծի վրա պետք է ձևավորվի և իրացվի ՀՀ պետական շահը, դրա վրա պետք է կառուցվի ՀՀ անվտանգությունը, տնտեսական և արտաքին քաղաքականությունները. այն պետք է լինի ելակետ նշված ոլորտներում պետական քաղաքականության մշակման և իրագործման համար:

Ցանկացած խոչընդոտ այս նախագծին պետք է ճանաչվի ՀՀ ազգային անվտանգության սպառնալիք, որը ենթակա է վերացման ու չեզոքացման, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության հարթություններում:

Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծման և գործնական իրագործման համար պետք է ամրացվի Իրան-Հայաստան-Վրաստան քաղաքական առանցքը, որին կարող են միանալ նախագծի պոտենցիալ շահառուներ Հնդկաստանը, ԵՄ անդամ պետությունները, իսկ հետագայում նաև Ռուսաստանն ու Չինաստանը, Պարսից ծոցի պետությունները:

Իրան-Հայաստան-Վրաստան դաշինքը կարող է դառնալ իրական հակակշիռ Թուրքիա-Ադրբեջան դաշինքին, ինչը կձևավորի ուժերի նոր հավասարակշռություն՝ հաստատելով նոր ստատուս-քվո և երկարատև խաղաղություն:

Հ.Գ. Թուրք-ադրբեջանական դաշինքի համար հյուսիս-հարավ միջանցքը գոյաբանական սպառնալիք է և նրանք բոլոր հնարավոր միջոցներով պետք է ձգտեմ խափանել այն՝ փոխարենը կիրառության մեջ դնելով արևելք-արևմուտք միջանցքի նախագիծը՝ այսպես կոչված «զանգեզուրի միջանցքի» բացման և Սյունիքը Հայաստանից զավթելու միջոցով:
Եվս մեկ պատճառ, թե ինչու չի կարող խաղաղություն լինել Հայաստանի և ադրբեջանի միջև . . .»,- գրել է Արթուր Ղազինյանը։

Ամենից շատ դիտված