Հարցականի տակ են հայտնվել համաշխարհային տնտեսական համակարգի հիմնարար սկզբունքները. վարչապետը՝ ԵԱՏՄ նիստում
copy image url

Հարցականի տակ են հայտնվել համաշխարհային տնտեսական համակարգի հիմնարար սկզբունքները. վարչապետը՝ ԵԱՏՄ նիստում

Ներքին 2 տարի առաջ - 19:26 20-10-2022
Համաշխարհային տնտեսությունը ոչ լավագույն ժամանակներն է ապրում. առևտրային, արդյունաբերական և լոգիստիկ կապերը, որոնք համավարակից հետո նոր էին սկսել վերականգնվել, նոր ցնցումների են ենթարկվում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպմանը ողջույնի իր խոսքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հարցականի տակ են հայտնվել համաշխարհային տնտեսական համակարգի հիմնարար սկզբունքները։ Ներկայիս անկայուն տնտեսական իրողություններում, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում բարձր մակարդակում պարբերաբար երկխոսության պահանջարկը և արդիականությունը՝ ավելի համակարգված և կոորդինացված փոխգործակցության համար։

Շահերի փոխըմբռնումը, փոխզիջման և համագործակցության պատրաստակամությունը կարող է լինել շատ հարցերի լուծման բանալին։ Այս կոնտեքստում բառիս բուն իմաստով կնշեմ ԵԱՏՄ շրջանակներում ամենօրյա աշխատանքը՝ բոլոր մակարդակներում ծագող խնդիրներին արձագանքելու և համակարգված միջոցներ մշակելու առումով»,- ասաց Փաշինյանը։

Երևանում հոկտեմբերի 20-ին մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

Նեղ և ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվելու թվային օրակարգին, մասնավորապես, Միության տեղեկատվական համակարգի զարգացման և կատարելագործման հեռանկարներին, ապրանքների էլեկտրոնային առեւտրի կառավարման միասնական վերլուծական համակարգի մշակմանը:

Կքննարկվի գազի ընդհանուր շուկայի, ինչպես նաև նավթի և նավթամթերքների շուկաների ձևավորման վերաբերյալ համաձայնագրերի պատրաստման ընթացքը։ Արդյունքում նախատեսվում է Եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացումը նախատեսող որոշումների ստորագրում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում