«Շինընկերությունների հզորություններն ակնհայտորեն չեն բավականացնում». 444 մլն դրամ տրվեց 23 սուբվենցիոն ծրագրերի համար

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:07 20-10-2022
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 20-ի նիստում մոտ 444 միլիոն դրամ հատկացրեց 7 մարզի 18 բնակավայրում 23 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:

«Դրանցից 7-ը 2022 թվականին հաստատված ծրագրեր են, մյուսները 2021 թվականին են հաստատված: Այսպիսով, այս որոշման ընդունման դեպքում կստացվի, որ 2022 թվականին արդեն 347 ծրագիր է Կառավարությունը ֆինանսավորել իր մասնաբաժնով, և այդ գումարը 9 միլիարդ 711 միլիոն դրամ է»,- ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրեց, որ ՀՀ-ում շինարարական ընկերությունների հզորություններն ակնհայտորեն չեն բավականացնում կառավարության կողմից ֆինանսավորվող կապիտալ ծախսերն իրականացնելու համար. «Մենք կարող ենք բարձրաձայնել, որ այսպիսի խնդիր կա, որպեսզի ներդրողների ուշադրությունը հրավիրենք, որ այստեղ կա մի ոլորտ, որտեղ կարելի է ներդրում անել և շահույթ ստանալ»,- ասաց վարչապետը:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում