Քայլեր` ուղղված վերարտադրողական առողջության ծրագրերի ընդլայնմանն ու անպտղության ցուցանիշների նվազմանը. ԱՆ
copy image url

Քայլեր` ուղղված վերարտադրողական առողջության ծրագրերի ընդլայնմանն ու անպտղության ցուցանիշների նվազմանը. ԱՆ

Ներքին 2 տարի առաջ - 10:34 20-10-2022

Այսօր մի խումբ շահառուներ, վերարտադրողական առողջության պետական ծրագրերից օգտվելով, երեխեներ են ունեցել. այդ շահառուների ցանկի ընդլայնման ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Բայց չնայած դրան` ոչ պակաս կարևոր է կանխարգելիչ բուժօգնությունն ու անպտղության ցուցանիշների նվազեցումը:
Վերարտադրողական բժշկության հայկական ասոցացիայի 19-րդ գիտաժողովը նվիրված է եղել վերարտադրողական բժշկության և անդրոլոգիայի ուղեցույցների ստանդարտիզանցիային և այլ արդիական հարցերին:

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը բացման խոսքում նշել է, որ մայրական առողջությունը կարևորագույն նշանակություն ունի առողջապահության ոլորտում:

Նրա խոսքով` նպատակն է արտամարմնային բեղմնավորման ծրագրերին զուգահեռ դեռահասային տարիքից բարձրացնել վերարտադրողական առողջության վերաբերյալ տարրական գիտելիքները:

Քննարկվում է նաև սքրինինգային կանխարգելիչ միջոցառումների ավելացման հնարավորությունը:

Ամենից շատ դիտված