Փառք Աստծո, որ զագսը Երևանի ենթակայության տակ չէ, որովհետև զագսն ու թաղման բյուրոն էլ կմիավորեիք. Խաչատրյան
Անկախ նրանից, թե ով կղեկավարի այդ հիմնարկը այն չի լինի ավելի բարձր որակի քան մենք այսօր ունենք. Խաժզկյան
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունն անվանափոխելու, կանոնադրության փոփոխությունը հաստատելու և «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպելու մասին հարցի քննարկման ժամանակ ավագանու անդամ Անի Խաչատրյանն ասաց, որ ընտրվելուց հետո յուրաքանչյուր ավագանու նիստում մի բան փակում են։
«Չեմ հիշում ձեր ընտրվելուց հետո մի նիստ, որ սպորտդպրոց, բուժհաստատություն, որևէ բանի վերամիավորում չգա ու որևէ մարդիկ չտուժեն։ Պարոն Սիմոնյան ջան, փառք Աստծո, որ զագսը Երևանի ենթակայության տակ չէ, որովհետև վստահ եմ՝ դուք զագսն ու թաղման բյուրոն էլ էիք միավորելու»,- ասաց Խաչատրյանը։