Էրիկ Ալեքսանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը․ փաստաբան
copy image url

Էրիկ Ալեքսանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը․ փաստաբան

Ներքին 2 տարի առաջ - 18:11 17-10-2022
Փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալմանը և ընդգծել, որ Ալեքսանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը․

«Այս պահին գտնվում եմ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ստանձնել եմ իմ ընկեր, փաստաբան Էրիկ Ալեքսանյանի շահերի պաշտպանությունը։ Թեև նախազգուշացվել եմ նախաքննական գաղտնիքը չհրապարակելու մասին, սակայն ցանկանում ենք բոլորին տեղեկացնել, որ նախաձեռնված քրեական վարույթը կաշառքի հետ բացարձակ կապ չունի։

Էրիկ Ալեքսանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։ Վստահ ենք, որ այս ամենը իշխանությունների պատասխանն է Էրիկ Ալեքսանյանին, քանի որ վերջինս մշտապես աչքի է ընկել սուր քննադատություններով , իրականացրել է պաշտպանություն հնչեղ քաղաքական գործերով, այդ թվում՝ «մարտի 1-ի» գործով, Արմեն Չարչյանի, Աղվան Հովսեփյանի, Վազգեն Մանուկյանի, Առուշ Առուշանյանի, Արմեն Գևորգյանի և այլոց գործերով։

Էրիկ Ալեքսանյանն այս ամենին վերաբերվում է ժպիտով»։

Հիշեցնենք, որ Oragir.news-ը քիչ առաջ հայտնել էր, որ դատախազությունը դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում է ուզում սկսել՝ ենթադրյալ կաշառք ստանալու դեպքով։ Մեզ նաև հայտնի էր դարձել, որ նույն գործի շրջանակներում ձերբակալվել է հայտնի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում