Բրյուսովի աշխատակցիները, ուսանողները իրենց սկզբունքային անհամաձայնությունն են հայտնում բուհերի միավորմանը

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:30 14-10-2022
Այսօր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ Գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որը վերաբերելու է բուհերի խոշորացմանը և մասնավորապես՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու շուրջ հարցի քննարկմանը:

Համալսարանի կողմից գիտական խորհրդի նիստին հրավիրված են մասնակցելու ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար պրն. Վ. Դումանյանը։ Նիստին Դումանյանը չէր ներկայացել, Դումանյանի փոխարեն նիստին ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ով պատասխանում էր ուսանողների, դասախոսների և ծնողների հարցերին փորձում հիմնավորել կայանալիք որոշումները։

Նիստում վերջում համալսարանի ռեկտոր Հարությունյանն հանդես եկավ հայտարարությամբ, որում արտացոլվում էր բուհի աշխատակազմի և ուսանողության տեսակետը միավորման գործընթացի շուրջ․ «Գիտական խորհուրդը պատրաստել է հայտարարություն, ըստ որի՝ Բրյուսովի աշխատակցիները, ուսանողները իրենց սկզբունքային անհամաձայնությունն են հայտնում Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի սպորտի պետական ինստիտուտը, Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու՝ ՀՀ կառավարության որոշման նախագծին։

ԿԳՄՍ-ի որոշման նախագիծը կազմվել է առանց ԲՊՀ-ի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ քննարկման։ Չի ներգրավել համալսարանին առաջարկություններ և դիտողություններ անելու նպատակով։ Մենք մեզ իրավունք ենք վերապահում այս գործընթացի շարունակվելու դեպքում օգտագործել բոլոր միջոցները ԲՊՀ-ն վերահաս կործանումից փրկելու համար»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում