Ականի պայթյունից հայ զինծառայողների զոհվելու և վիրավորելու մասին ադրբեջանական տեղեկատվությունը կեղծ է․ ՊՆ
copy image url

Ականի պայթյունից հայ զինծառայողների զոհվելու և վիրավորելու մասին ադրբեջանական տեղեկատվությունը կեղծ է․ ՊՆ

Ներքին 2 տարի առաջ - 18:17 14-10-2022
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում, տելեգրամյան ալիքներում շրջանառվող տեղեկությունը, թե ականի պայթյունից հայ զինծառայողներ են զոհվել և վիրավորել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասել է.

«Ադրբեջանական մամուլում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր ականի պայթյունի հետևանքով ՀՀ ԶՈՒ զինծառայողներ են զոհվել և վիրավորել, չի համապատասխանում իրականությանը»:

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, թե իբր «ՈւԱԶ» մակնիշի մեքենայի՝ ականի վրա պայթելու հետևանքով զոհվել և վիրավորվել են հայ զինծառայողներ: