Իշխանական պատգամավորները հերթական պագևավճարները կստանան․ Հրապարակ
copy image url

Իշխանական պատգամավորները հերթական պագևավճարները կստանան․ Հրապարակ

Մամուլ 2 տարի առաջ - 08:04 13-10-2022
«Հրապարակ» թերթը գրում է․

«ԱԺ նախագահի՝ Մոսկվա գործուղման ընթացքում նրա պարտականությունները կատարող փոխխոսնակ Հակոբ Արշակյանը երեկ պատգամավորներին պարգեւատրելու կարգադրություն է ստորագրել՝ «ՀՀ ԱԺ պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի», սակայն ո՛չ հավելված կա եւ ո՛չ էլ պարզ է, թե որ պատգամավորներին, որքան ու ինչի համար են պարգեւատրում։

Ընդդիմադիրները մեզ ասացին, որ իրենք չեն ստացել պարգեւավճար, ավելին` իրենց աշխատավարձն ամեն ամիս խիստ կրճատված է փոխանցվում` բացակայությունների հիմքով: Իսկ թե ինչու է ԱԺ ղեկավարությունը պարգեւատրում իշխանական պատգամավորներին, ովքեր նիստերի օրակարգն արագ գլխառադ են անում, մի քանի ժամում սպառելով բոլոր հարցերը՝ հեռանում, գիտեն միայն իրենք՝ ՔՊ-ականները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի