ԿԳՄՍ նախարարությունում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ֆեյսբուքյան իր էջում
գրել է համալսարանի սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը։
Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել։ Պատճառը տեղեկությունն է այն մասին, որ ամենայն հավանականությամբ բուհը կարող է միավորվել Մանկավարժական համալսարանի հետ։ Այս պահին բուհի ուսանողները բողոքի ակցիա են անում ԿԳՄՍ-ի դիմաց։
Ուսանողներից մեկը
Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ չեն ցանկանում, որ իրենց համալսարանը միավորվի այլ համալսարանի հետ և այդ կապակցությամբ հիմա կատարում են ստորագրահավաք:

«Իրենց համալսարանը պաշտպանելու համար ոտքի ելած ուսանողների թիվը ավելանում է»,- գրել է ֆակուլտետի դեկանը: